Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն առաջարկում է երկարաձգել օրենքի ժամկետը

01 Փետրվար, 2019 10:37
ԼՀԿ-ն առաջարկում է երկարաձգել օրենքի ժամկետը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:

«Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած  այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ. վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Ես առաջարկել եմ, որ մինչև 2018-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տրվի, որ վերադառնան Հայաստան, սահմանված ժամկետում վճարեն օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվեն քրեական հետապնդումից»,-ասաց Գորգիսյանը:

Շատ են այն քաղաքացիները, ովքեր գնացել են Եվրոպա սովորելու և հիմա ցանկանում են վերադառնալ, սակայն վերդառնալու պարագայում կենթարկվեն քրեական հետապնդման ու կձերբակալվեն:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործել է 2003թ-ից: Օրենքի գործողության ժամկետը բազմիցս երկարացվել է: Գորգիսյանը նշեց, որ գրեթե ամեն տարի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծն առաջարկել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: «Բայց քանի որ սփյուռքի նախարարությունը կարգավիճակը դեռ պարզ չէ, այդ նախագիծը մենք դրեցին շրջանառության մեջ»,-նշեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին