Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Դիպլոմ կեղծած ՔՊ-ականը՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու. «Իրատես»

01 Փետրվար, 2019 09:43
Դիպլոմ կեղծած ՔՊ-ականը՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է նաեւ «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ աշխատած Վահան Զարոյանը: ՔՊ-ական թեկնածուն, ըստ «Իրատեսի» զրուցակցի, լավ է տիրապետում պահի թելադրանքով գործելու արվեստին:

«Մեր տեղեկություններով՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»,- ասաց վարդենիսցի մեր զրուցակիցը: Վարչապետի ասածը, թե չեն հանդուրժելու հեղափոխության արժեքները խեղող երեւույթները, փաստորեն, նման դեպքերի համար էր:

Մեզ նաեւ փոխանցեցին, որ դիպլոմ կեղծելու մասով թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ինչը, սակայն, կարճվել է վերջին համաներման ժամանակ:

«Այս պահին Վարդենիսում մթնոլորտը լարված է: Զարոյանը փորձում է փաշինյանամերձ մարդ ներկայանալ ու ընտրողներին համոզել, թե ՔՊ-ն է իրեն առաջադրել, ինչն այդպես չէ: Ավելին, Փաշինյանին վերջինիս արարքն այնքան տհաճ է եղել, որ Վարդենիսի՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետի հեռանալուց հետո ԺՊ չի նշանակել, այնուհետ չի ընդգրկել ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում»,- ասացին տեղացիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին