Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ

01 Փետրվար, 2019 08:44
«Փաստ». Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ–ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների, հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ– ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաեւ ՀՀ շահերից բխող հարցերի մասին: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ–ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչեւ սույն թվականի սեպտեմբեր:

ՀՀԿ– ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի, գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին