Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ես չբացահայտված գործ չեմ ունեցել․ Գևորգ Կոստանյան․ «Ժողովուրդ»

01 Փետրվար, 2019 08:36
Ես չբացահայտված գործ չեմ ունեցել․ Գևորգ Կոստանյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար:

Ավելին, նրանք հայտարարում են, որ այդ գործերը կոծկելու հարցում մեծ դեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոստանյանը պնդել է, թե իր պաշտոնավարման օրոք կասեցված գործերը վերաբացվել են, դրանցից մեկով նույնիսկ սպա կա դատապարտված: Միաժամանակ, իր հասցեին քննադատությունների վերաբերյալ Կոստանյանն ուշագրավ ակնարկ է արել. «Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում, չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով:

Ես երեք տարի է՝ ինչ գլխավոր դատախազ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ գործերը չեն բացահայտվել: Եվ մի բան էլ՝ ես զինդատախազ եմ նշանակվել 2011-ին, իսկ այդ գործերը իմ նշանակումից 1, 5, 10 տարի առաջվա են: Ես չբացահայտված գործ չեմ ունեցել, մնացած հետեւությունները դուք արեք»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին