Կարևոր իրադարձություններ

Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ է զոհվել (տեսանյութ)

31 Հունվար, 2019 19:37
Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ է զոհվել (տեսանյութ)

Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված տղամարդ է, ազգությամբ հայ։ Այս մասին թվիթերյան էջում գրառում է արել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,– ասվում է գրառման մեջ։

Պայթյունը վնասել է մի քանի սենյակներ: Դեպքը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի հետևանքով։

Ըստ նիդերլանդական լրատվամիջոցների՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է տասը մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին