Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է, որ Թեղուտի հանքը վերագործարկվի. նախարար

31 Հունվար, 2019 15:41
Հնարավոր է, որ Թեղուտի հանքը վերագործարկվի. նախարար

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ Թեղուտը վերագործարկվի։

Այս մասին այսօր հայտնել է նախարարը, ով պատասխանելով լրագրողների այն հարցին,  թե՝ հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա պատասխանեց. «Այո, հույս կա, որևէ բան չի խանգարում, որ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների»։

Նա տեղեկացրեց, որ այժմ ընկերությունը բանկի հետ կազմակերպական հարցեր ունի, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ավարտին հասցվեն։


Նախարարի փոխանցմամբ՝ 2017 թ. ընթացքում Թեղուտը արտադրել և արտահանել է 120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018 թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունն ազդել է արդյունաբերության աճի վրա. «Թեղուտի արտադրանքի չափով այս տարվա արտահանման կառուցվածքում ավելի պակաս է արտահանվել, այդ բացակայող կտորը իր ազդեցությունը թողնում է տնտեսության վրա»,–նշել է նա։

Խոսելով Ամուլսարի մասին, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ լեռնահանքը դեռևս չէր արտահանել որևէ արտադրանք, որպեսզի վնասը հաշվարկվեր.

«Երբ կարտադրի, կարտահանի, այդ ժամանակ էլ կսկսենք հաշվել, ճտերն աշնանն են հաշվում»,–ամփոփել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին