Կարևոր իրադարձություններ

Մեքենայի հարվածից սննդի կետը ամբողջությամբ փլուզվել է (տեսանյութ, լուսանկարներ)

31 Հունվար, 2019 13:27
Մեքենայի հարվածից սննդի կետը ամբողջությամբ փլուզվել է  (տեսանյութ, լուսանկարներ)

Քաղաքցին ահազանգել է, 911 ծառայություն և հաղորդել ՝ ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց 53 շենքի հարևանությամբ:

Գիշերը 4:14 –ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկատվությունը փոխանցվել է նաև 1-03 ծառայության դիսպեչերին, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Shabat.-am- ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանն ասա. «Պարզվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է մթերային կրպակին, այնուհետև ծառին և ճանապարհային երթևեկության նշանին, բարեբախտաբար տուժածներ չկան»:

Մենք փորձեցին նաև տեղականալ՝ ի՞ նչ վիճակում է եղել վարորդը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, Աշոտ Ահարոնյանն պատասխանեց.

«Քննություն է կատարվում դեռ, մանրամասները պարզ կլինի ավելի ուշ»: Մեր տեսախցիկի ֆիքսած կադրերից երևում է, որ մթերային կրպակն ամբողջությամբ փլուզվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին