Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար՝ Սյունիքի մարզում

31 Հունվար, 2019 10:15
Խոշոր վթար՝ Սյունիքի մարզում

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Լուսինե Զեյնալյանի վարած Lexus GX 470 մակնիշի 76 NM 777 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Հարություն Հակոբյանի վարած Mercedes Atego 816 մակնիշի 35 MX 865 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, քննչական խմբի ներկայացուցիչները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին:

 

Լրահոս

Դիտել ավելին