Կարևոր իրադարձություններ

Նոր որոշում. Եղանակի կանխատեսմամբ այլևս չի զբաղվի ԱԻՆ-ը. «Ժամանակ»

31 Հունվար, 2019 09:31
Նոր որոշում. Եղանակի կանխատեսմամբ այլևս չի զբաղվի ԱԻՆ-ը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը:

Այդ նպատակով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգմամբ» այլևս կզբաղվի ոչ թե ԱԻՆ-ը, այլ ԲՆ-ը»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին