Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի համայնքի ղեկավարի համար 9 թեկնածու կպայքարի. ՔՊ-ն խիստ հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

31 Հունվար, 2019 09:25
Վարդենիսի համայնքի ղեկավարի համար 9 թեկնածու կպայքարի. ՔՊ-ն խիստ հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված թեկնածուները ինն են՝ ՔՊ կուսակցության անդամ Վահան Զարոյանը, անկուսակցականներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի աշխատակից Գրիշա Աղաջանյանը, ԱՁ տնօրեն Արսեն Ամիրխանյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Արկադի Խաչատրյանը, «Վարդենիսի քարհանքերի վարչություն» ԲԲԸ նախագահ, Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, «Վարդենիս հայրենակցական միության» նախագահ Գարսեւան Սաղաթելյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Գեւորգ Սիմոնյանը: Նշենք, որ բոլորն ինքնաառաջադրված են, ու իշխող ուժը ոչ ոքի չի սատարում, եւ դաշտն ազատ է թողնված: Ավելին, մեր տեղեկություններով` խիստ հրահանգ է առկա, որ մարզային եւ տեղական չինովնիկները ոչ մի կերպ չխառնվեն ընտրություններին եւ դաշտն իրապես ազատ թողնեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին