Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Հաագայի եկեղեցին դադարեցրել է հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար մատուցվող շուրջօրյա պատարագը

30 Հունվար, 2019 19:55
Հաագայի եկեղեցին դադարեցրել է հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար մատուցվող շուրջօրյա պատարագը

Հաագայի բողոքական եկեղեցին,որը 2018 թվականի հոկտեմբերից օրական 24 ժամ անդադար պատարագ էր մատուցում  հայկական ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով, դադարեցրել է պատարագն այն բանից հետո, ինչ Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:

Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:

Նիդերլանդների իշխող կոալիցիան հունվարի 30-ին հայտարարել է, որ վերանայելու է երեխաներին ապաստան տալու հարյուրավոր դիմումները: Այս որոշումից հետո եկեղեցին հայտարարել է հոկտեմբերի 26-ից անդադար շարունակվող պատարագն ավարտելու մասին:

Հոգևոր սպասավոր Թեո Հեթեման կատարվածի առնչությամբ նշել է.

«Մենք անասելիորեն երախտապարտ ենք Նիդերլանդներում հարյուրավոր փախստական ընտանիքների ապահով ապագայի համար»:

Թամրազյանների ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:

 Ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով եկեղեցում անդադար շարունակվող պատարագի մասին լուրը հայտնվել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին