Կարևոր իրադարձություններ

«Լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»

30 Հունվար, 2019 19:10
«Լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»

 

Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այն  հարցին, թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին անելիք ունի դպրոցում՝ նշեց.

«Դպրոցում գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, և լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»:

Հարությունյանը հայտնեց նաև, որ կրթության մասին օրենք կա, որտեղ կան սահմանափակումներ:

«Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան «լայվ կանեմ», կպարզաբանեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել։ ԿԳ նախարարը, այնտեղ տեսնելով հոգևորականի, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։ Միջադեպը քննարկվել էր սոցցանցերում, որտեղ շատերը քննադատել էին ԿԳ նախարարին։

«Լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»

 

Լրահոս

Դիտել ավելին