Կարևոր իրադարձություններ

Ալիեւի հետ հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են. Փաշինյան

30 Հունվար, 2019 17:33
 Ալիեւի հետ հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են. Փաշինյան

 Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան Արցախի խնդրի կարգավորման բանակցություններից՝ նշել է.

«Բացառված է, որ լինի տեղեկատվությունը եւ այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի»:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցին, Փաշինյանն ասել է, որ այդ զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը եւս չի շոշափվել:

Ինչ վերաբերում է Ալիեւի հետ հանդիպումներին, վարչապետ նշել է, որ դրանք բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում ուղղակի մտքերի փոխանակություն.

«Ցանկացած պրոֆեսիոնալ լրագող, որ իմ գրառումը կարդա, եւ դրան գումարի պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը, կարող է ուղղակի... Ինձ ճիշտ հասկացեք՝ կոռեկտ չի ասել՝ ինքն էսպես ասաց, ես էսպես ասացի: Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»:

Հարցին, թե միջազգային հանրության կողմից կա՞ նախաձեռնություն՝ նոր թափ հաղորդել ղարաբաղյան գործընթացին, Փաշինյանը պատասխանել է.

«Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում: Մենք ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են իրար հետ աշխատում: Իրենք կաշխատեն, մեզ համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք էլ կորոշենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին