Կարևոր իրադարձություններ

«Համաներումից հետո հաջորդ տարի առկա է լինում հանցագործություններ աճ»

30 Հունվար, 2019 15:00
«Համաներումից հետո հաջորդ տարի առկա է լինում հանցագործություններ աճ»

2018 թվ-ին Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը կրկին հանցագործություն են կատարել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:

«Ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է, որպեսզի հսկողություն իրականացվի համաներմամբ ազատ արձակվածների նկատմամբ: Համաներմամբ ազատ է արձակվել 581 անձ, որից այսօրվա դրությամբ 30-ը կրկին կատարել են 42 հանցագործություն: Ընդ որում` 1 ավազակություն, 28 գողություն, որոնցից 10-ը՝ բնակարանային և այլն:

Ղուկասյանը նշել է, որ համաներումից հետո հաջորդ տարի առկա է լինում հանցագործությունների բավականին մեծ աճ:

«Կա այդպիսի կապ, բայց չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունն իրականացնում է հանցագործների նկատմամբ, սխալ մոտեցում է, և, կարծում եմ, նման անձինք ուղղակի պետք է գտնվեն տեսադաշտում և հսկողության տակ: Ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը դեռևս հնարավորություն չի տալիս լիարժեք հսկողություն տակ պահելու այդ անձանց»:

 

Լրահոս

Դիտել ավելին