Կարևոր իրադարձություններ

Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն

30 Հունվար, 2019 11:31
Հեղինակ՝ Ավետիք Իշխանյան
Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն: 

Խնդրում եմ քաղաքագիտական տարբեր ուղղությունների տեխնոլոգներ, պետական համակարգի, պրոտոկոլի մասնագետներ, այպես կոչված իմիջմեյքերներ բացատրել, արդյոք պետական բարձրաստիճան պաշտոնյաները (նախագահ, վարչապետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ և փոխնախագահներ և այլն) պարտավո՞ր են քայլել թիկնապահների ուղեկցությամբ, պարտադի՞ր է, որ նրանց թիկնապահները կամ օգնականները նրանց օգնեն վերարկուն հանելու և հագնելու, անձրևի, արևոտ օրվա դեպքում ոչ թե պաշտոնյաներն, այլ նույնպես թիկնապահները նրանց գլխավերևում պահեն հովանոցը, ծառայողական մեքենա նստելուց, սպասեն մինչև նույն թիկնապահը բացի, նստելուց հետո փակի մեքենայի դուռը, որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական նիստի մասնակցելուց նույն թիկնապահը աթոռը մոտեցնի պաշտոնյայի հետույքին, ելնելուց՝ հեռացնի, և այսպես շարունակ»:

Ստյոպա Սաֆարյանը այս թեմայով մասնավորապես գրել է. «Ես էլ տեսա էդ կադրերը։ Փշաքաղացնող էր։ Սխալներ շատ են թույլ տալիս»։

Արա Պապյանը ևս անդրադարձել է այս դեպքին. «Չկա նման կարգ: Թիկնապահին հրահանգել անգամ պայուսակը բռնել, հագուստը կամ անձրևանոցը, անվտանգության կանոնների և արարողակարգի խախտում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին