Կարևոր իրադարձություններ

Կառավարության անդամներն այսօր կերդվեն. «Ժողովուրդ»

30 Հունվար, 2019 09:24
Կառավարության անդամներն այսօր կերդվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն: Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին: Սակայն այս անգամ հետաքրքիր է այն հանգամանքը, որ, փաստորեն, կառավարությունը դեռ ամբողջապես ձւավորված չէ, այնտեղ դեռ նախատեսված են կառուցվածքային փոփոխություններ, բայց եւ նրանք հետեւելու են նաեւ այս արարողակարգին:

Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները, կարծես թե, դեռ չեն շտապում վերջնականապես ավարտին հասցնել կառուցվածքի շուրջ աշխատանքները, եւ նույնիսկ այդ հարցը հանվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգից: Եվ արդեն իսկ պարզ է, որ կառավարության ծրագիրը կքննարկվի եւ կընդունվի նախքան կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելը, իսկ վիճահարույց այս հարցը դեռ շատ ջուր կքաշի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին