Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը դանակի սպառնալիքով «Հայփոստից» գումար է հափշտակել

29 Հունվար, 2019 21:40
Անհայտ անձը դանակի սպառնալիքով «Հայփոստից» գումար է հափշտակել

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայփոստ»-ի մասնաճյուղից գումար են հափշտակել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ահազանգի համաձայն՝ Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ից մի երիտասարդ դանակի սպառնալիքով գումար է հափշտակել ու դիմել փախուստի:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը: Հափշտակողի ինքնությունը նույնպես հայտնի չէ: Հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին