Կարևոր իրադարձություններ

Վայքի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

29 Հունվար, 2019 20:53
Վայքի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր:  

Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը 70-80 մետր է: 

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին