Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթին

29 Հունվար, 2019 18:39
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարևորելով դեսպանի դերակատարությունը:

Խոսելով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացման մասին, Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր հիմքերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները:

Դեսպանընշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի և կարող է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության, վերահսկողության մեխանիզմների զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Դեսպանը, խոսելով ՀՀ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` տիկին Ֆարնուորթը կարևորել է բարեկամական խմբերի փոխգործակցության ակտիվացումը և բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

 

Լրահոս

Դիտել ավելին