Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձավ. Փաշինյան

29 Հունվար, 2019 14:40
ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձավ. Փաշինյան

«ՀԱՊԿ-ի համար կարեւոր է հարցերի քննարկումը, մենք քննարկում ենք կառույցի էությունը, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ պարտականություններ ունեն երկրները կազմակարպությունում եւ հակառակը: Եվ ինչ պարտականություններ ունեն երկրներն իրենց գործընկերների առջեւ», –  ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ լսելի՞ է եղել արդյոք նա  այս ընթացքում եւ արդյոք Հայաստանի ձայնը ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ է դարձել, Փաշինյանը պատասխանել է.

«Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի  դարձավ եւ շատ կառուցողական գործընթաց է ընթանում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, նրանց միջեւ ընդհարում չի եղել: «Ես դա ընդհարում չէի անվանի: Դա հարցերի քննարկում էր»:

 

Լրահոս

Դիտել ավելին