Կարևոր իրադարձություններ

«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից հինգը գտնվում են տարբեր հիվանդանոցներում

29 Հունվար, 2019 14:47
 «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից հինգը գտնվում են տարբեր հիվանդանոցներում

Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած:  

Shabat.am-ի հետ զրույցում Աբովյան բժշկական կենտրոնի վիաբուժական բաժանմունքի վարիչ՝ Սերժ Խաչատուրյանն ասաց.

«Գիշերը մեզ մոտ են բերել 7 տղաներին, որոնցից մեկը արդեն մահացել էր, տուժածներից մեկն է այստեղ մնացել, մնացած չորսին  հիվանդանոց բերելուց հետո մոտ մեկ ժամվա սահմանում տեղափոխել ենք Երևանի տարբեր կլինիկաներ:

Երկուսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մեկը՝ « Առաջին համալսարանական»՝ գլխի վնասվածքով, և մեկ հոգի «Միքայելյանի վիրաբուժության ինսիտուտ»՝ անոթների վնասվածքի կասկածանքով, մեկին էլ սպասարկվել է և ճանապարվել է տուն՝ ամբուլատոր»:

Խաչատուրյանի խոսքով   30-ամյա Արտաշես Գևորգյան մինչև հիվանդանոց բերելը մահացել է: 

«Մեզ մոտ այժմ գտնվում է Վահրամը՝ գիշերը վիրահատվել է: Վահրամի մոտ առկա էր որովայնի և աղիների վնասվածք, աջ վերին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով, այսինքն կոմբինացված վնասվածքներ էին, ամբողջ գիշերը կատարել ենք վիրահատություն այս պահին վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա»:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին