Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցներից

29 Հունվար, 2019 12:39
Նոր մանրամասներ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցներից

Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած:

Shabat.am լրատվականին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնեցին՝  ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ:
Հարուցվել է քրեական գործ:


Դեպքի հանգամանքները պարզվում են:
Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին