Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի արձագանքը առևտրականների բողոքի ակցիայի վերաբերյալ

29 Հունվար, 2019 13:17
Երևանի քաղաքապետարանի արձագանքը առևտրականների բողոքի ակցիայի վերաբերյալ

Այս պահին քաղաքում կան առևտրի համար բավարար չափով բացօթյա  և օրինական վայրեր, իսկ եթե քաղաքացիներին այդ պայմանները չեն բավարարում, նրանք կարող են առաջարկել ուրիշ վայրեր, բայց փողոցում առևտուրը արգելված է, այդ արգելքը այժմ գործում է և պետք է գործի Shabat.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով կառավարության շենքի դիմաց առևտրականների՝ փողոցային առևտրի արգելքի դեմ բողոքի ակցիային:

Հակոբ Կարապետյանը նշեց՝ երբ խոսքը գնում է փողոցային ապօրինի առևտրի մասին, մարդիկ պետք է հասկանան, որ այդ բառակապակցության մեջ կա կարևոր մի հանգամանք՝ ապօրինի բառը: Երբ մի բան օրինական չէ, քաղաքապետարանը չի կարող այդ ապօրինությունը դարձնել օրինական և թույլատրել դրա կիրառումը:

Նրա խոսքով, այս բողոքի ակցիան նման է նրան, որ մի խումբ վարորդներ բողոքի ակցիա կազմակերպեն և պահանջեն լուսացույցերից կարմիր լույսի վերացումը:

Քաղաքապետարանը ականջալուր է լինում քաղաքացիներին վերաբերող ցանկացած խնդրի և եթե դրանք քաղաքապետարանի իրավասությունների մեջ են մտնում ՝ տալիս լուծումներ,-ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ առևտրականներին հատկացվել են համապատասխան վայրեր, իրենց առևտուրը շարունակելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին