Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում ընկերների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ, հարուցվել է քրեական գործ

29 Հունվար, 2019 12:11
Վարդենիսում ընկերների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ, հարուցվել է քրեական գործ

Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

 Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեյի խոսնակ Նաիրա Հարությունյանը նշեց, որ դեպքի հետ կապված Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Նաիրա Հարությունյանի խոսքով վիրավորը այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիճակը ծանր է:

Վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է, ինչպես նաև պարզվել է, որ հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, վիրավորը իր եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ մեկնել են Վարդենիս քաղաք Վ. Համբարձումյան փողոցում գործող «Հրաշք Օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու լույս աշխարհ գալու առիթը նշելու: Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել՝ մի կողմից վիրավորի սեղանակիցների, մյուս կողմից ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Համբարձումյանի միջև:

Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է այնուհետև ռեստորանից դուրս՝ ռեստորանային համալիրի դիմաց, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին: Վիրավոր Վ. Սիմոնյանը նրա եղբայրը և նրա ընկերը՝ Դ. Պողոսյանը, ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում:

Shabat.am-ը փորձեց ճշտել նաև արդյո՞ք պայմանագրային զինծառայողները այդ օրը՝ այդ ժամին աշխատանքի չեն եղել, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

Կատարված դեպքից տեղեկություն չուեմ, եթե քրեկան գործ է հարուցեվել, ոստիականությունը Պաշտպանության նախարարությանը տեղյակ պահած կլինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին