Կարևոր իրադարձություններ

Երևանում 2 անչափահասներ են հոսպիտալացվել

29 Հունվար, 2019 10:57
Երևանում 2 անչափահասներ են հոսպիտալացվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 17-ամյա Ռ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 15-ամյա Ռ. Բ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց (գտնվելու վայրը չի հաջողվել պարզել):

Փրկարարները փակել են գազի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին