Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում

29 Հունվար, 2019 09:06
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում

Shamshyan.com-ը գրում է.

Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից: 

Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին