Կարևոր իրադարձություններ

Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

28 Հունվար, 2019 14:00
Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը։ Նա ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում ևս դատապարտված է եղել 6 անգամ»,-հայտնեցին հանրային կապերի բաժնից:

 Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է:

«Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը»,-հայտնեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։

Դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ավելացնենք, որ  ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է՝  իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով:

 

Լրահոս

Դիտել ավելին