Կարևոր իրադարձություններ

Բանակում կրիմինալի դեմ մեծ պայքար է գնում. Դավիթ Տոնոյան

28 Հունվար, 2019 10:41
Բանակում կրիմինալի դեմ մեծ պայքար է գնում. Դավիթ Տոնոյան

Ես չեմ կարող բացառել, որ բանակում միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում զինվորների շրջանում տիրող կրիմինալ մթնոլորտին:

«Հասկանում եք, 18-ից 27 տարեկան երտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց լինում են դեպքեր:

Կրիմինալի դեմ մեծ պայքար է գնում: Այսինքն չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով եւ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, եւ կրտսեր սպայական կազմի գործունեությունն է լինելու ավելի հստակ»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին