Կարևոր իրադարձություններ

Լևոն Մնացականյանն՝ իր պաշտոնանկության մասին

28 Հունվար, 2019 10:41
 Լևոն Մնացականյանն՝ իր պաշտոնանկության մասին

Այսօր՝ հունվարի 28–ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (այժմ՝ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն) Լևոն Մնացականյանն «Եռաբլուրում» չցանկացավ խոսել իր պաշտոնանկության մասին։

Լրագրողների հարցին՝ ի վերջո իր համար պարզ էր աշխատանքից ազատվելու պատճառը, Մնացականյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ նորից անդրադառնալ չեմ կարող։ Իհարկե, նոր իշխանություններից նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»։

Լևոն Մնացականյանը չցանկացավ քաղաքական հարցերի պատասխանել. «Միայն կպատասխանեմ իմ ներկայիս պաշտոնին վերաբերող հարցերի»։

Այն հարցին, թե ինչ խնդիրներ կան առաջնահերթ, նա ասաց, որ խնդիրները շարունակական և լուծվող են և պետք է շարունակվեն, մարտունակությանը պետք է ուշադրություն դարձնել և դարձվում է:

Խոսելով «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին՝ Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին