Կարևոր իրադարձություններ

Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

27 Հունվար, 2019 18:39
Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

«The Times of Israel»-ը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան. Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ:

Ընկերությունն արդեն տեղեկացրել է Թեր-Ավիվի բորսային այդ որոշման մասին, քանի որ ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել ապրանքներն արտերկրում, քանի դեռ ընթանում են դատական լսումները: 

Կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի լիցենզիան, ում անունը չի նշվում: Որոշումը ուժի մեջ է մինչդեռ վճիռը չի կայացվել:

Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության և զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ:

Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին. գործի մանրամասները հրապարակելն արգելված է: 2018 թվականի օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարևոր հաճախորդի» համար Orbiter 1K անօդաչու սարքն արտահանելու թույլտվությունից:

Պարբերականն ընդգծում է նաև, որ 2016 թվականին Ադրբեջանը կիրառել էր իսրայելական արտադրության Harop-անօդաչու-կամիկաձե սարքը ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետևանքով սպանվել էր 7 հայ:

 

Լրահոս

Դիտել ավելին