Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքի շենքերից մեկի վերելակում 2 քաղաքացի արգելափակվել է

27 Հունվար, 2019 11:31
Աբովյան քաղաքի շենքերից մեկի  վերելակում 2 քաղաքացի արգելափակվել է

Հունվարի 27-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի թիվ 19 շենքի 1-ին մուտքի վերելակում կա 2 արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Ն. (ծնված 1985 թ.) և Ա. (ծնված 1987 թ) Կ.-երին:

 

Լրահոս

Դիտել ավելին