Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում

26 Հունվար, 2019 10:01
Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ծուխ է նկատվում, եւ հնարավոր է հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկակարարական մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատասենյակներից մեկում: Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի տարածման դեմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին