Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

25 Հունվար, 2019 17:15
Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«ՌԴ կառավարության նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցության այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ երկու կառավարությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին