Կարևոր իրադարձություններ

Մանկատան պատուհանից երեխա է ընկել․ ո՞րն է պատճառը

25 Հունվար, 2019 13:58
Մանկատան պատուհանից երեխա է ընկել․ ո՞րն է պատճառը

Երեկ հայտնի դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել։ Դեպքի մասին իմանալով ՝ մանկատուն է այցելել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Կատարվածի մանրամասները ճշտելու համար Shabat.am լրատվականը զրուցեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ։ Մեր այն հարցին, թե որն է եղել երեխայի՝պատուհանից ընկնելու պատճառը, տնօրենը պատասխանեց․ 

«Ես դա համարում եմ աշխատակիցների անփութության հետևանք։ Հիմա երեխայի վիճակը շատ լավ է։ Մանկատանը ցույց ենք տվել առաջին բուժօգնություն։ Այնուհետև տարել ենք հիվանդանոց, ստուգել են որովայնի խոռոչը, գլուխը։ Ոտքի երկու մատները  սալջարդ են ստացել, ոչ մի կոտրվածք չունի։ Բժշկի խորհրդով գիպս ենք դրել, քանի որ երեխան ունի մտավոր հետամնացություն, չի հասկանում, որ  չպետք է շարժվի, քայլի․ ապահովության համար ենք  դրել»։

Տնօրենը դեպքի մասին տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․

«Նախարարը անմիջապես եկավ, հետաքրքրվեց մանրամասներով, տեսավ, որ երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է»։

Մեր այն հարցին, թե ինչ է սպասվում անփութություն թույլ տված աշխատակիցներին, մանկատան տնօրենը պատասխանեց․

«Մենք պատժամիջոց անպայման կկիրառենք։ Տրվել է խիստ նկատողության՝ վերջին նախազգուշացումով։ Եթե հանկարծ ևս մեկ անփութություն լինի, կազատվեն  աշխատանքից»։

 

Լրահոս

Դիտել ավելին