Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը «շոյելու» արդյունավետ ձևը գտել է. «Իրավունք»

25 Հունվար, 2019 09:02
Սամվել Ալեքսանյանը «շոյելու» արդյունավետ ձևը գտել է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տևական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ և «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում:

 

Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ են պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, և Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են իր դրական արդյունքները:

ՀՀ հարկային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը սկսել է ավելի քիչ պետական հարկ վճարել, քան վճարում էր նախորդ տարիներին՝ նախկին իշխանությունների օրոք:

Փաստորեն, հեղափոխությունը ում-ում, բայց այսօրվա իշխանությունների կողմից ամենաքննադատված ու օլիգարխ համարվող Ալեքսանյանի համար խիստ արդյունավետ եղավ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին