Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հոնկոնգ

24 Հունվար, 2019 22:09
 ՀՀ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հոնկոնգ

ՀՀ քաղաքացիները 2019 թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել Հոնկոնգ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության արդյունքում:

«Նախագծով փոխադարձության սկզբունքով Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի կատարել փոխայցելություններ՝ երկու երկրների ԱԳՆ-ների միջև հայտագրերի փոխանակման սահմանված պահից: Այս ռեժիմը կգործի 2019 թ. մարտի 3-ից»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ Հոնկոնգի քաղաքացիները Հայաստանում կկարողանան մնալ 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի վարչական շրջանում կկարողանան մնալ 30 օր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին