Կարևոր իրադարձություններ

«Կրճատվել է ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների, այլև հատկացվող բենզինի քանակը»

24 Հունվար, 2019 18:53
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
«Կրճատվել է ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների, այլև հատկացվող բենզինի քանակը»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։

Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։

Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին