Կարևոր իրադարձություններ

Հայաստանում իշխանությունը փոխվեց օրինական ճանապարհով.Ժիրինովսկի

24 Հունվար, 2019 18:45
Հայաստանում իշխանությունը փոխվեց օրինական ճանապարհով.Ժիրինովսկի

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների միջամտության:

«Հայաստանում իշխանությունը փոխվեց օրինական ճանապարհով և խաղաղությամբ: Առանց զոհերի՝ ընդդիմությունը նոր ընտրությունների հասավ»,- Նորությունների դաշնային գործակալության հետ զրույցում ասել է Ժիրինովսկին:

Լիբերալ-դեմոկրատների ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ իրականացնելով «թավշյա հեղափոխություն»՝ հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին:

«Հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին: Տղան ուսապարկով քայլեց Երևանի կենտրոնական փողոցներով և վերջ. խորհրդարանում նոր ուժեր հայտնվեցին: Հին ռեժիմից ոչինչ չմնաց, քանի որ նոր մարդիկ ու նոր մոտեցումներ ի հայտ եկան»,- ասել էր Ժիրինովսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին