Կարևոր իրադարձություններ

Հացադուլ հիվանդանոցում` Wi-Fi-ի բացակայության պատճառով

15 Հոկտեմբեր, 2015 23:40
Հացադուլ հիվանդանոցում` Wi-Fi-ի բացակայության պատճառով

Իսպանիայում` Կատալոնիայի հիվանդանոցներից մեկում, հիվանդը հացադուլ է հայտարարել` պահանջելով իրեն անվճար Wi-Fi հատկացնել: Այս մասին հաղորդում է The Local-ը:

«Հիվանդությունից վերականգնվելու ժամանակաշրջանում, երբ գտնվում ես հիվանդանոցային մահճին, ժամանակը շատ դանդաղ է հոսում, ուստի ես ինձ համար ժամանց եմ խնդրում, որպեսզի ժամանակն այստեղ ավելի արագ անցնի»,- ասել է պարոն Կոլոմերը:

Իսկ շաբաթ օրը, երբ նրան մերժել են այդ հարցում, հիվանդը հացադուլ է հայտարարել: Նա հատկապես դժգոհ է այն փաստից, որ հիվանդանոցում Wi-Fi կա, սակայն գաղտնաբառը նրան չեն հայտնում:

 

Լրահոս

Դիտել ավելին