Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը

24 Հունվար, 2019 14:08
Ո՞րն է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը

«Մեր դպրոցից 3 երեխաներ են վեճի բռնվել, ունեցել են թեթև վնասվածքներ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը՝ անդրադառնալով վերջերս դպրոցում տեղի ունեցած դեպքին:

«Չեմ կարծում, որ դեպքը աղմկահարույց էր: Սա վեճ էր, որը պետք չէր ավարտել ծեծկռտուքով:Նրանք պետք է խոսեին միմյանց հասկանալու համար:Խոսել ենք աշակերտների և նրանց ծնողների հետ ,որպեսզի շարունակություն չլինի:Անչափահասների բաժանմունքի աշխատակիցները նույնպես խոսել են աշակերտների հետ:Առողջականից տեղեկանալու համար երեխաները իրենք են գնացել հիվանդանոց, 3-ից միայն 2-ին է բժշկական միջամտություն ցույց տրվել,ունեցել են մարմնական վնասվածքներ ականջի հատվածում»:

Այն հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրում այս դեպքի հետ կապված, տնօրենն ասաց.
«Եթե դեպքը տեղի ունենար դասապրոցեսի ընթացքում, պատասխանատվություն կկրեր դպրոցը,բայց դեպքը դասապրոցեսի ընթացքում տեղի չի ունեցել:Երեխաներն ավարտել էին իրենց դասաժամերը:»

Shabat.am-ը կապ հաստատեց նաև ծնողներից մեկի հետ, ով նշեց, որ երեխաների հետ ամեն ինչ կարգին է.

«Խնդիրներ հիմա չկան և հուսով եմ ՝չեն լինի:Առաջին հերթին պատասխանատվություն կրում ենք մենք՝ ծնողներս,հետո նոր դպրոցը.սա առաջին դեպքը չի»,- ասաց նա:

Հիշեցնենք,որ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ:Երեխաները սովորում են Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում։

 

Լրահոս

Դիտել ավելին