Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններ են նախատեսվում հարկային օրենսգրքում

24 Հունվար, 2019 11:13
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Փոփոխություններ են նախատեսվում հարկային օրենսգրքում

e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հեղինակը ֆինանսների  նախարարությունն է։

Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։

 Այս առնչությամբ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարեկամներ, հանրային քննարկման է դրվել թերեւս ամենակարեւոր օրինագծերից մեկը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։

Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն,«քրքրեք» ոտքից գլուխ:

Մինչեւ նախագծի՝ ԱԺ գալը պետք է վեր հանենք նախագծի հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, քննարկենք, փորձենք լուծումներ գտնել դեռ այս փուլում, որպեսզի վերջում ունենանք հնարավորինս լավ տարբերակ։

ԲՈԼՈՐԻԴ ԼՍԵԼՈՒ ԵՆՔ, միայն խնդրում եմ՝ առաջարկներին կցել հիմնավորումներ եւ նշել ձեր կոնտակտային տվյալները։

Առաջարկները առանձին հաղորդագրությամբ ուղարկեք տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։

Սկսում ենք միասին աշխատել հենց այս պահից, ժամանակը քիչ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին