Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

24 Հունվար, 2019 10:35
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նա 77 տարեկան էր։

Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 2007-2012թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: ԲՀԿ անդամ է եղել, նաեւ կուսակցության՝ կանանց խորհրդի նախագահը:

Հիշեցնենք, 2015 թվականի մայիսի 4-ին Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին