Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ավանում․տան տանիքն ամբողջությամբ այրվել է

24 Հունվար, 2019 10:26
Հրդեհ Ավանում․տան տանիքն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 23-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խուդյակովի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 16 երկհարկանի տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:04-ին, մարվել՝ 20:17-ին:

Ամբողջությամբ այրվել է Հ. Ո.-ին (ծնված 1954 թ.) պատկանող տան տանիքը՝ մոտ 120 քմ:

Շտապօգնության աշխատակիցները Հ. Ո.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին