Կարևոր իրադարձություններ

Արցախի շուրջ վտանգը եւ լարվածությունը ավելի է մեծանում,լրջանալու պահն է. Մարգարիտ Եսայան

23 Հունվար, 2019 22:49
Հեղինակ՝ Մարգարիտ Եսայան
 Արցախի շուրջ վտանգը եւ լարվածությունը ավելի է մեծանում,լրջանալու պահն է. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իներցիոն 1,5 ժամանոց անհասկանալի, իբր չպայմանավորված այս երկուսի հանդիպման մասին մտադիր էի մի բան գրել, բայց քիչ առաջ տեսա այս նկարը եւ շատ հավանեցի։ Խոսուն է, ԱՐՑԱԽԸ հստակ ասում է հանգիստ նստեք տեղներդ, ոնց կասեմ այնպես կլինի, դուք պիտի ինձ լսեք եւ վերջ, սրանից ավելի ինչ ասես։ Շատ դիպուկ նկար է, ապրեն ստեղծողները, սրանից ավելի հստակ չի ասվի․․․Սա միանշանակ է, բայց եւ որ Արցախի շուրջ վտանգը եւ լարվածությունը հետզհետե ավելի ու ավելի է մեծանում, անկասկած է, լրջանալու պահն է, իրոք՝ լրջանալու․․․․իներցիոն պարգեւատրում, բանանի վրայի վարչապետ, դատարկ-դուխով օղիներ եւ այլն սուտի-մուտի բաներ են, շեղող, կենտրոնանալ է պետք , լրջանալ, էլի գարունը գալիս է եւ էլի գալու է ապրիլը, լեզուսս չորանա։ Սրանց անլրջությունը կամ՝ չհիմնավորված ինքնավստահությունը, վերելակային 
եւ իներցիոն այս ներքին ու արտաքին ղզիկությունն արդեն իրոք անտանելի է․․․»

 

 

Լրահոս

Դիտել ավելին