Կարևոր իրադարձություններ

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

23 Հունվար, 2019 21:42
Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: 

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պրահայի վերահսկիչ գերատեսչության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալայի հայտարարությանը:  

 «Պրահայի քաղաքային դատախազությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պաշտոնական հայց է ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին: Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո միայն առաջարկ կարվի արդարադատության նախարարությանը՝ արտահանձնման թույլատտվություն տալու կամ չտալու մասին»,- ասել է պաշտոնյան:

Չեխիայի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման մասին վերջնական որոշում կայացնում է արդարադատության նախարարը՝ համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա: 

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին Պրահայում ձերբակալել են 2018 թվականի դեկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին