Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացի են ազատազրկվել

23 Հունվար, 2019 21:23
ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացի են ազատազրկվել

Ռուսաստանում Հայաստանի երեք քաղաքացի կուղարկվեն խիստ ռեժիմի գաղութ՝ հեռագնաց վարորդների վրա հարձակում իրականացնելու համար:

Ինչպես հայտնում է Новый День պարբերականը, Չելյաբինսկի մարզի դատախազությունից հայտնել են, որ հանցագործություններն իրականացվել են 2016-ի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հարավային Ուրալի միջքաղաքային մայրուղիներում:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիներին մեղադրել են շորթման մեջ՝ բռնության կիրառման սպառնալիքով և գույքի ոչնչացմամբ, ինչպես նաև շուրջ 700 հազար ռուբլու չափով գույքի յուրացմամբ:

Մեղադրվող անձինք մեղքն ընդունել են մասնակիորեն: Նրանց դատապարտել են 5, 7.5 և 9 տարվա ազատազրկման պատժի, որը նրանք կկրեն ընդհանուր և խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում:

 

Լրահոս

Դիտել ավելին