Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին

23 Հունվար, 2019 18:31
Տիգրան Մուկուչյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հրաժեշտ կտա իր պաշտոնին եւ կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Shabat.am-ը փորձեց տեղեկության իսկությունը պարզել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս, սակայն, խուսափեց պատասխանից՝ նշելով.
«Այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի իր գործառույթները: Մասնավորապես, առաջիկայում՝ հունվար ամսին, ունենք ընտրություններ: Մենք զբաղված ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ, որպեսզի պատշաճ անցկացնենք»:

Կապ հաստատեցինք նաև ԱԽ քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը.

«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն մարդ, որը համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հենց այդ պատճառով էլ չէր կարողացել առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու. նա վերջին 5 տարիներին ՀՀ գրանցում չունի»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին