Կարևոր իրադարձություններ

Հանքի փակվելուց հետո մարդիկ սկսել են վատ ապրել․ Սարավան համայնքի ղեկավար

23 Հունվար, 2019 22:15
Հանքի փակվելուց հետո մարդիկ սկսել են վատ ապրել․ Սարավան համայնքի ղեկավար

 

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որումասվում է,որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամսվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի։

Հայտարարությունում նշվում է, որ աշխատակիցներից մոտ 460-ը հանքի  շրջակա համայնքների բնակիչներ են, և այդ համայքներից սկսվել է արտագաղթ։ Խոսքը, մասնավորապես,Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքների մասին է։Ինչպես նշվում է հայտարարությունում՝ մինչ այդ  մշտական արտագաղթի ոչ մի դեպք չի գրանցվել։

Shabat.am  լրատվականի  հետ զրույցում Սարավան համայնքի վարչական ղեկավար Ռազմիկ Մանուկյանը պարզաբանեց, որ արտագաղթելու պատճառների թվում է նաև Ամուլսարի հանքի աշխատանքների դադարեցումը․

«Մեր համայնքից  5 ընտանիք են արտագաղթել։ Ընտանիքիներից մեկը արտագաղթել է, քանի որ երկու հոգի աշխատում էին հանքում» ։

Մեր այն հարցին, թե աշխատատեղերի փակվելուց հետո համայնքում սոցիալական վիճակի ցուցանիշի անկում նկատվում է, նա պատասխանեց․

«Իհարկե զգում ենք տարբերություն։ Հանքի փակվելուց հետո մարդիկ սկսել են վատ ապրել։ Անընդհատ դիմումներ են գրում, օգնություն են ուզում» ։

 

Լրահոս

Դիտել ավելին