Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահի աշխատանքային ժամանակացույցում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

23 Հունվար, 2019 17:02
ՌԴ նախագահի աշխատանքային ժամանակացույցում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը դեռեւս նշված չէ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուրբաթօրյա աշխատանքային ժամանակացույցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաշինյանը Մոսկվա կայցելի հունվարի 25-ին «Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի հետ հանդիպելու համար»:

«Որքանով տեղյակ եմ՝ չի նախատեսված (ՌԴ նախագահի հետ բանակցություններ): Գիտեք, որ նրանք ե՛ւ հեռախոսով են հաճախ շփվում, ե՛ւ շատ հաճախ են հանդիպում: Նախագահի մոտ ուրբաթը հագեցած օր է, ուստի չգիտեմ ինչ-որ փոփոխություններ կլինե՞ն, դեռեւս նման շփումները չեն համաձայնեցվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Մոսկվայում է գտնվելու հունվարի 24-25-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին