Կարևոր իրադարձություններ

«Մինչև 7 տարեկան երեխաների դեպքում բուժման համար վճարն անթույլատրելի է»

23 Հունվար, 2019 11:28
«Մինչև 7 տարեկան երեխաների դեպքում բուժման համար վճարն անթույլատրելի է»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ անդրադարձել է քաղաքացիների կողմից ստացվող այն բողոքներին, որոնք առնչվում են վճարովի մանկաբուժությանը: Նա նշել է, որ հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և որևէ վճար չպետք է գանձվի հիվանդանոցի կողմից:

«Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ապօրինի վճարումները ոչ միայն առողջապահության հետ կապված խնդիր են, այլև հարկային վարչարարության: Դա փաստացի ապօրինի եկամուտ է և կարող է դիտվել շորթում: Նման ահազանգերի հետևից գնալով՝ մենք դիմում ենք իրավապահներին, որպեսզի իրավական գնահատկան տրվի, ինչու չէ՝ նաև ուղղակիորեն աշխատում ենք հիվանդանոցների տնօրինությունների հետ, որպեսզի իրենք իրենց աշխատանքը կազմակերպելիս՝ բացառեն նման երևույթները»:

 Թորոսյանը հայտնել է, որ մանկաբուժության մեջ պետության կողմից տրվող գումարները շատ ավելին են, քան մեծահասակաների համար, հետևաբար նման դեպքերը պետք է բացառվեն մանկաբուժության մեջ:

«Նորից եմ կրկնում՝ մինչև 7 տարեկան երեխաների դեպքում վճարն անթույլատրելի է և ամեն կերպ պետք է կասեցվի»,- եզրափակել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին